«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Անկարայում Նիկոլից պահանջելու են եկեղեցու կազմաքանդում և ռուսական ռազմաբազայի դուրսբերում

Անկարայում Նիկոլից պահանջելու են եկեղեցու կազմաքանդում և ռուսական ռազմաբազայի դուրսբերում
18.06.2025 | 14:45

Նախ արտահոսք այն մասին, որ Նիկոլը պաշտոնական այցով գնալու է Անկարա (դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց պաշտոնապես այցելում են):

Այնուհետև առաջին ալիքով տեղի է ունենում քարոզչական հարձակում եկեղեցու վրա:

Հետո Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ սատարում է եկեղեցուն, ինչպես բոլոր հայերը: Կրկնում եմ` ԲՈԼՈՐ հայերը:

Նիկոլը սա օգտագործում է` հարձակվելու Սամվել Կարապետյանի և երկրորդ տեմպով` եկեղեցու վրա:

Զուգահեռ նաև հայտնվում է տեղեկություն, որ Անկարայում Նիկոլից պահանջելու են եկեղեցու կազմաքանդում և ռուսական բազայի դուրսբերում:

Ի դեպ, չի բացառվում, որ Նիկոլի հետ Անկարա կժամանի նաև Ալիևը:

Ասելիքս որն է. Սամվել Կարապետյանին սատարում ենք բոլորս (չնայած նա հազիվ թե դրա կարիքն ունի), բայց զավեշտն այն է, որ Սամվել Կարապետյանին սատարելով, պետք է նեցուկ կանգնենք եկեղեցուն, պետությանը, մեր ճակատագրին:

Ցավալի է, բայց հասել ենք ջրբաժանին:

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ